Տեսախցիկը նկարահանել է Մերձմոսկվայում ինքնաթիռի անկումը

Երեկ Մերձմոսկվայում տեղի ունեցած ավիավթարը հայտնվել է պատահական տեսախցիկի կադրերում։

Ահաբեկչության վարկածը դիտարկվում է, սակայն չի հանդիսանում առաջնային։ Փորձաքննությունն ինքնաթիռի բեկորների վրա պայթուցիկ նյութի որևէ միկրոմասնիկ չի հայտնաբերել։

Համացանցում հայտնվել է նաև Ան-138 ինքնաթիռի անձնակազմին դիմող ու պատասխան չստացող ավիադիսպետչերների բանակցությունների կես ժամանոց ձայնագրությունը։ Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր թռիչքից 2 րոպե անց։

Ինքնաթիռի շարժիչներն աշխատել են մինչև գետնի հետ զարնվելը։ Մասնագետները եկել են եզրակացության, որ ինքնաթիռն օդում չի կործանվել։ Ամենը տեղի է ունեցել հանկարծակի։ Անձնակազմը չի հասցրել տագնապի ազդանշան տալ։

Վթարը կարող էր տեղի ունենալ շարժիչի հակասառցակալման համակարգի աշխատանքի խափանման պատճառով։ Փաստի առթիվ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել։