Telegraph. Ուկրաինան մերժում է Դոնբասի սահմանները փոխելու ԱՄՆ նոր առաջարկը
Ուկրաինան մերժել է Միացյալ Նահանգների նոր առաջարկը, որը նախատեսում էր Դոնբասում վարչական սահմանների փոփոխություն՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով: Այս մասին գրում է բրիտանական «The Telegraph» թերթը։
Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները մշակել են փոխզիջումային տարբերակ, որի համաձայն՝ Ռուսաստանին հնարավորություն կտրվի հայտարարել ամբողջ Դոնբասի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն, սակայն Ուկրաինան կպահպանի իր կողմից ներկայումս վերահսկվող քաղաքները։
«Telegraph»-ի փոխանցմամբ՝ խաղաղության բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Ռուսաստանի պահանջը, որ Ուկրաինան զիջի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մոտավորապես 5180 քառակուսի կիլոմետր տարածք, որը ռուսական բանակը չի կարողացել գրավել։
Բացի այդ, հրատարակության աղբյուրը, որը ծանոթ է ուկրաինական պատվիրակության դիրքորոշմանը, նշում է, որ Կիևը չի քննարկում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների զիջումը և չի ճանաչում դրանց նկատմամբ Մոսկվայի վերահսկողությունը՝ ո՛չ փաստացի, ո՛չ էլ իրավական առումով։
Ձեր տեղեկության համար՝ այս տեղեկատվությունը տարածվում է Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների ֆոնին։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, իսկ բանակցությունները շարունակվել են նոյեմբերի 11-ին։ Կողմերի միջև հիմնական վիճելի հարցերից մեկը մնում են տարածքները և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։