«Telegraph»-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայում ապաստան հայցողը ահաբեկչություն է իրականացրել, որը բրիտանական կառավարությունը անվտանգության նկատառումներով չի հրապարակել
«Telegraph»-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայում ապաստան հայցողը ահաբեկչություն է իրականացրել, որը բրիտանական կառավարությունը անվտանգության նկատառումներով չի հրապարակել

Բրիտանական «Telegraph» հրատարակության փոխանցմամբ՝ Բրիտանիայում ապաստան հայցողը ահաբեկչություն է իրականացրել, որը բրիտանական կառավարությունը անվտանգության նկատառումներից ելնելով չի հրապարակել։

«Telegraph»-ի աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Ոստիկանության հետ զրույցում նա խոստովանել է, որ դա արել է Պաղեստինին աջակցելու համար։

Պահպանողական կուսակցության նախկին ղեկավար Յայն Սմիթը ասում է, որ հասարակությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու հնարավոր սպառնալիքների մասին:

«Կարծում եմ՝ հանրությունն իրավունք ունի իմանալու, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եթե ​​նրանց անհանգստացնում է հասարակության արձագանքը, մարդիկ պետք է իմանան՝ արդյոք իրենց փողոցներն ապահով են»,- ասում է պահպանողականների նախկին առաջնորդը։

Նաեւ, «Telegraph»-ի տեղեկություններով, այսօր Լոնդոնում նախատեսվում են պաղեստինամետ ցույցեր։