«Telegraph»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը մոբիլիզացվում է Հայաստանի սահմանի մոտ
«Telegraph»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը մոբիլիզացվում է Հայաստանի սահմանի մոտ

«Telegraf»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական բանակը մոբիլիզացվում է Հայաստանի սահմանի մոտ։ Հրատարակությունը գրում է, որ ադրբեջանցի զինվորականները մեքենաների վրա «պատերազմական նշաններ» են ներկում, ինչը նման է ռուսական բանակի գործողություններին Ուկրաինա ներխուժումից առաջ։

Ըստ Telegraph-ի, Տեղեկատվական կայունության կենտրոնի (CIR) տարածած հետախուզական նյութերը, ըստ երևույթին, հաստատում են հայկական պնդումները, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

Ադրբեջանի ռազմակայաններում ինտենսիվ ակտիվությանը զուգահեռ «Տեղեկատվական կայունության կենտրոնը» նշում է, որ թռիչքների աճ կա նաև Ադրբեջանի և Իսրայելի ռազմական օդանավակայանի միջև։

Ադրբեջանական ռազմական տարբերանշանը շրջված «A» է, ոճավորված «F» և հիմնականում ներկված է բանակի հետևակային բեռնատարների և զրահափոխադրիչների վրա։