Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուսական կողմը հարձակումներ է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուսական կողմը հարձակումներ է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա

 

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական կողմը 32 անգամ ռմբակոծել է Սումիի շրջանը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՏԻՄ-ը։

Հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակումը իրականացվել է նաև Խարկովում։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուս զինվորականները հարձակվել են Խարկովի վրա առնվազն հինգ անօդաչու թռչող սարքերով։ Արդյունքում տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել։ Միջադեպը զոհեր և վիրավորներ չի ունեցել։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Կրասնոդարի երկրամասում։ Հարձակումն իրականացվել է նավահանգստի և նավթի պահեստի վրա։ Տեղացիներն ասում են, որ քաղաքում առնվազն ութ պայթյուն է լսվել։