Տեղի իշխանության ներկայացուցիչները հետաքրքրվել են Մառնեուլիի առևտրի կետերում սննդամթերքի պաշարներով և գներով (ֆոտո)
19:42, 27.03.2020
Քվեմո Քարթլիի մարզպետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին և պատգամավոր Թամազ Նավերիանին Մառնեուլիում ուսումնասիրել են սննդամթերքային խանութները, մեծածախ առևտրի օբյեկտները և ալյուրի կոմբինատը:
Նրանք տեղում ծանոթացել են ինչպես պաշարներին, այնպես էլ՝ գներին: Օբյեկտների ղեկավարները տեղի իշխանության ներկայացուցիչներին փոխանցել են մանրամասն տեղեկություն և հայտարարել, որ պաշարների հարցով որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է գներին, որևէ մթերքի կամ ալյուրի գինը չի ավելացել: