Նախագահ Շտայնմայերի այցն հաստատում է, որ Վրաստանը Գերմանիայի համար հուսալի գործընկեր է. Գիորգի Գախարիա
Գերմանիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին շատ կարևոր է և ձեր պաշտոնական այցը հաստատում է որ Գերմանիան Վրաստանը համարում է հուսալի գործընկեր:

Կողմերը նշել են տարբեր ոլորտներում հաջողված համագործակցությունն ու առկա կապերը տնտեսական կապերի հետագա ամրապնդման տեսանկյունից: Ըստ Գերմանիայի նախագահի, Վրաստանը տնտեսական բարեփոխումների առաջատարն է:

Կողմերը քննարկել են  Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակը: Վրաստանի վարչապետը ընդգծել է արևմտյան գործընկերների ջանքերը Վրաստանի բռնազավթված տառացքների հարցը բարձրացնելու վերաբերյալ: Գիորգի  Գախարիան շնորհակալություն է  հայտնել գերմանական կողմին Եվրամիության դիտորդական առաքելությանը մասնակցելու համար:

Զրույցի ընթացքում շեշտվել է Վրաստանի կողմից եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ Վրաստանի առաջընթացը: Կ

Կողմերը դրական են գնահատել երկրների միջև համագործակցությունը մշակույթի և կրթության բնագավառներում ՝ նշելով Գերմանիայի նշանակալի ներդրումը մասնագիտական ​​կրթության զարգացման գործում: