Տեղի է ունեցել ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովի հինգերորդ նիստը
Ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովն անցկացրել է հինգերորդ նիստը։ Տեղեկությունը տարածում է Արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ընտրական օրենսգրքին համապատասխան ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նպատակն է կանխել քաղծառայողների կողմից ընտրական օրենսդրության խախտումները և արձագանքել խախտումներին։
Հանձնաժողովը գլխավորում է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Հանձնաժողովի անդամները լսել են լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկատվության արձագանքի մասին հաղորդումը։ Նիստը վարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են անդամ հասարակական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային մոնիտորինգային կազմակերպությունների՝ «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI), «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI) և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովին հնարավոր է տեղեկատվություն տրամադրել իր իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով հետևյալ հասցեով՝ [email protected]. Նաև թեժ գծով՝ (+995) 599 85 00 11»,- նշված է Արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։