Տեղեկությունն այն մասին, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնության խումբը մուտք է գործել ՔԿՀ, չի համապատասխանում իրականությանը
Տեղեկությունն այն մասին, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնության խումբը մուտք է գործել թիվ 12 ՔԿՀ, չի համապատասխանում իրականությանը,- ասվում է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։
Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում են, որ այն պահին, երբ մեղադրյալ/դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում էր այցելուներին, թիվ 12 հաստատության հարևանությամբ գտնվող թիվ 16 հիմնարկում պլանային վերապատվաստման գործընթաց էր իրականացվում։
«Մենք բացատրում ենք, որ այս հաստատությունների կենտրոնական մուտքը մեկ ենթակառուցվածքի մաս է, և որոշ լրատվամիջոցներ ցանկացել են օգտագործել այս փաստը՝ հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար։
Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նա հաստատությունում առավոտից հանդիպում է այցելուներին և նրա առողջական վիճակը բավարար է»,- ասվում է հաղորդագրությունում։