Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օմանի Դուքմ նավահանգստում անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է վառելիքի ցիստեռնը
Օմանի Դուքմ նավահանգստում գտնվող վառելիքատար նավը անօդաչու թռչող սարքի հարվածի է ենթարկվել,- հաղորդում է BBC-ն՝ հղում անելով երկրի պետական լրատվական գործակալությանը։
Լրատվամիջոցը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ զոհեր չկան։
Նույն նավահանգիստը նույնպես անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ է դարձել շաբաթավերջին, որի հետևանքով մեկ աշխատող վիրավորվել է։
Օմանը եղել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական միջնորդը։