Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ընթացիկ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, կեսօրվա տվյալներով, գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն
Ֆրանսիայում ընթացիկ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ռեկորդային մասնակցություն է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կեսօրվա տվյալներով ընտրողների ավելի քան 26 տոկոսն արդեն կատարել է իր ընտրությունը, ինչը ռեկորդային թիվ է 1981 թվականից ի վեր։
Համեմատության համար նշենք, որ հունիսի 30-ին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը նույն ժամանակահատվածում կազմել է 25,9%, իսկ 2022 թվականին՝ 18,9%:
Ինչպես գրում են ֆրանսիական լրատվամիջոցները, հավանական է, որ ընտրություններում կհաղթի «Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցությունը, որի անվանական առաջատարը Մարին Լը Պենն է։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք Լը Պենի կուսակցությունը կկարողանա՞ անհրաժեշտ մեծամասնություն ստանալ կառավարություն ձեւավորելու համար։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ծայրահեղ աջերը կստանա 215 մանդատ, իսկ մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 289 մանդատ։
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն Ֆրանսիայի ժամանակով 20:00-ին (Թբիլիսիի ժամանակով 22:00-ին), երբ քվեարկությունը կավարտվի: