Ծուրծումիան և Գոբաձեն անցել են Ըմբշամարտի աշխարհի առաջնության ֆինալ
Հունահռոմեական ոճով հանդես եկող Նուգզար Ծուրծումիան Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնությանը անցել է եզրափակիչ:
55 կգ քաշային կատեգորիայի կիսաեզրափակիչում վրաց ըմբշամարտիկը ճապոնացի Շոթա Օգավային պարտության է մատնել ակնհայտ առավելությամբ՝ 8:0 հաշվով և ֆինալում հանդիպելու է հյուրընկալող Խականշային, որը սենսացիոն արդյունքով՝ 11:5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին:
Աշխարհի առաջնության ֆինալում է նաև Լաշա Գոբաձեն՝ 81 կգ քաշային կատեգորիայում: