Ծովում սպավող 4 բալանոց փոթորիկի պատճառով խնդրում ենք հաշվի առնել փրկարարների հանձնարարականները. ԱԻԾ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի ափին հանգստացողներին:
«Այսօր, ծովում սպավում է 4 բալանոց փոթորիկ, որի պատճառով արգելված է լողալը: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը հնարավոր է հասնի 2-3 մետրի:
Սև ծովի ափին, բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ:
Ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ուշադրություն դարձնել արգելող նշաններին: