Ծովային տրանսպորտի գործակալությունը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Ծովային տրանսպորտի գործակալությունը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Առաջարկում ենք անփոփոխ հետևյալ հայտարարությունը. «Վրաստանի տարանցիկ միջանցքը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով։ Չնայած այն հանգամանքին, որ պետական պատկան մարմիններն աշխատում են անընդմեջ՝ 24 ժամ, բեռնահոսքերի կառավարումը զգալիորեն բարդանում է։
Հայաստանի և Ռուսաստանի միջև «Զեմո Լարս» անցակետը միակ կապող ցամաքային կետն է, որտեղ գերծանրաբեռնվածության պատճառով տարանցիկ բեռների վերամշակումը հաճախ հետաձգվում է մի քանի շաբաթով, ինչը էական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար՝ արագ փչացող ապրանքների և սննդամթերքի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում:
Ելնելով նշված խնդիրներից՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է Լարսի սահմանային անցակետին այլընտրանք դիտարկել ծովային տրանսպորտը, որը կվերամշակի Հայաստանի տարանցիկ բեռները:
Ծով ելք չունեցող Հայաստանի Հանրապետությունը ավանդաբար օգտագործում է վրացական նավահանգիստները և իրականացնում միջազգային առևտուր:
Այս առումով հատկանշական է, որ Վրաստանը հանդիսանում է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» միջազգային կոնվենցիայի անդամ։ Համաձայն այս կոնվենցիայի՝ դեպի ծով ելք չունեցող պետությունները պետք է ունենան ազատ ելք դեպի ծով և լինեն ափամերձ պետությունների հետ հավասար պայմաններով՝ դեպի ծով ազատ ելք օգտագործելու համար»,- ասված է հայտարարության մեջ։