Ծովային օրենսգրքում նախաձեռնած փոփոխությունները կաջակցեն ազատ, արդար և մրցակցային պայմանների պաշտպանությանը. Իրակլի Լեքվինաձե
Վրաստանի Ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեքվինաձեի կարծիքով՝ Վրաստանի խորհրդարանի նախաձեռնած փոփոխությունները ծովային օրենսգրքում կկանխեն շուկայում մենաշնորհի հաստատումը և ոլորտն ավելի մրցունակ կդարձնեն։ Տեղեկությունը տարածում է Ազգային մրցակցության գործակալությունը։
Իրակլի Լեքվինաձեի խոսքով, առանձին նավահանգստային ստորաբաժանումների միջև առողջ հարաբերությունները խթանելու համար անհրաժեշտ է պետության կողմից պահպանել օբյեկտիվ, հավասարակշռված և թափանցիկ մոտեցում։
«Այսպիսով, կարծում եմ, որ ծովային օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունները կնպաստեն ազատ, մրցակցային պայմանների պաշտպանությանը և արդար խաղի կանոնների ապահովմանը։ Ողջունելի է, որ փոփոխությունների նախագծում հստակ նշված է թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի գործունեության շրջանակները, չկա ֆունկցիոնալ համընկնումը, որը կնպաստի ոլորտի պատշաճ զարգացմանը։ Վրացական ծովային տրանսպորտի զարգացումը վճռորոշ նշանակություն ունի Վրաստանի տնտեսական զարգացման և մրցունակության համար։ Աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն՝ ծովային երկրների մեծ մասում այդ գործառույթն իրականացնողը պետությունն է, իսկ համապատասխան պետական մարմինները պատասխանատու են հանրային ենթակառուցվածքների և բաց լինելու համար։ Խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ծովային օրենսգրքի փոփոխությունները», – ասել է Լեքվինաձեն։