Ծովային ոլորտում աշխատող ընկերությունները փաստորեն կարող են աշխատել զրոյական հարկային ռեժիմում. Մամուկա Բախտաձե

13:41, 13.09.2018

Աջարիայի կառավարության հետ միասին, աշխատում ենք շատ կարևոր նախաձեռնության վրա, որը հնարավորություն կտա արդեն գալիք տարվանից շատ լուրջ հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք զբաղված են ծովային բիզնեսով և այդ ոլորտում աշխատող ընկերությունների համար ծառայությունների մատուցմամբ,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Բաթումիում ընթացող միջազգային ծովային համաժողովին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

«Սա իսկապես եզակի հնարավորություն է: Կարող եմ այսօր հնչեցնել մի քանի սկզբունք – ընկերությունները փաստորեն այս ոլորտում  կկարողանան աշխատել զրոյական հարկային ռեժիմով, նրանց համար ձեռնհաս կլինի եզակի էլեկտրոնային ծառայություն, կարող են աշխատել շատ հաճելի միջավայրում, նույն ժամանակ մեր օրենսդրությունը լրիվ համապատասխանեցվելու է միջազգային չափանիշներին»,-նշել է Մամուկա Բախտաձեն:

Մամուկա Բախտաձեն խոսել է նաև ազգային արտադրության զարգացման մասին:

«Արտահանման ծավալի մեծացման, ուղիղ արտասահմանյան ներդրումների փնտրման, երկրում ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների արմատավորման և միջազգային տնտեսական գործընթացում Վրաստանի լիիրավ ինտեգրման համար շատ կարևոր է նաև, ազգային արտադրության զարգացումը և այդ տեսանկյունից մեծ նշանակություն ունի տրանսպորտի զարգացումը: Տրանսպորտը և էներգետիկան այն ոլորտներն են, որոնք աջակցելու են ազգային արտադրությանը: Մենք դա լավ ենք հասկանում և այդ կապակցությամբ իրականացնում ենք լայնածավալ ներդրումներ»,-հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ