Ծովահենների գերությունից ազատված վրացի նավաստիները վերադարձան հայրենիք
Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանին հանդիպել են ծովահենների գերությունից ազատված նավաստիների և նրանց ընտանիքի անդամների հետ։
«Ծովահենների գերությունից ազատված վրացի նավաստիները վերադարձան հայրենիք։ Շնորհավորում եմ մեր քաջարի նավաստիներին հայրենիք վերադարձի կապակցությամբ, շնորհավորում եմ նրանց ընտանիքներին։ Կառավարությունը շարունակում է հոգ տանել մեր քաղաքացիների մասին թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծովային ոլորտը լինի հնարավորինս հաջողակ, առաջին հերթին կենտրոնացած յուրաքանչյուր նավաստի վրա։ Վստահ եմ, որ մեր նավաստիների հետ միասին մենք նոր լիցք կստանանք դեպի այս ռազմավարական դաշտ, մենք էլ ավելի հաջողակ կդառնանք»,- նավաստիների հետ հանդիպմանն ասաց Թոռնիկե Ռիժվաձեն։
Կապիտանի երկրորդ և երրորդ օգնականներին՝ Նուկրի Բերիձեին և Գենադի Չիտաձեին, ծովահենները առևանգել են մայիսի 2-ին Կենտրոնական Աֆրիկայի Գաբոնի տարածքային ջրերում ղուզայի վրա կանգնած նավից։ Նավաստիների ազատ արձակման մասին տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է մայիսի 21-ին։