ՆԳՆ. Ծնողներին կոչ ենք անում, խուսափել իրենց երեխաների տարիքին անհամապատասխան լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցում երեխայի տեսագրությունների տարածման հետ կապված տարածում է հայտարարություն:
Գերատեսչության տեղեկությամբ, սոցիալական ցանցում տարածված լուսանկարները և տեսագրությունները, որտեղ արտահայտվում է նրա տարիքին անհամապատասխան նշաններ, ներառում է ուշագրավ ռիսկեր անչափահասի զարգացման համար, ուսստի, նրանց խոսքով, կարևոր է հասարակության ենթագիտակցությունը բարձրացնել և ծնողներին տեղեկացնել նման նյութի տարածման վտանգների և երեխայի զարգացման ռիսկերի մասին:
Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի հսկողության վարչությունը սոցիալական ծառայության, ժողովրդական պաշտպանի ապարատի, մանդատուրի ծառայության և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացրել է մամլո ասուլիսին:
Հանդիպման մասնակից գերատեսչությունները նշված ընտանիքին, ինչպես նաև՝ բոլոր ծնողներին, կոչ են անում խուսափել նման բովանդակությամբ լուսանկարներ և տեսագրություններ անելուց և հրապարակելուց:
Նման տիպի լուսանկարների և տեսագրության տարածումը հնարավոր է անտեսի երեխայի շահերը, խոչընդոտի դեռահասի ֆիզիկական, մտավոր, հոգևոր և սոցիալական զարգացումը:
Բացի այդ, կա վտանգ, որ երեխան հնարավոր է դառնա ճնշման զոհ, այդ թվում՝ առցանց տարածքում: