Վրաստանի մասշտաբով դպրոցական ուսուցումը վերսկսելուն զուգահեռ, ծնողները հնարավորություն կունենան ընտրել հեռավար ուսուցման մոդելը:
Ինչպես նշել է կառավարության նիստին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փետրվարի 15-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում լիարժեք կվերականգնվի ուսումնական գործընթացը:
Բացի այդ, ծնողները կրկին հնարավորություն կունենան, ցանկության դեպքում, ընտրել հեռավար ուսուցում: