Ծինանդալիում կայացել է Վրաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության աշխատանքային խորհրդակցությունը
Ծինանդալիում կայացել է Վրաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության արտագնա աշխատանքային խորհրդակցությունը։
«Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են 2024 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները։ Կարծիքներ հնչեցին այն մասին, թե հաջորդ տարվա բյուջեում ինչն է առաջնահերթ լինելու։ Զրույցում անդրադարձ է կատարվել նաև բյուջետային միջոցների բաշխմանը։
Ծինանդալիում կայացած աշխատանքային հանդիպումը կարևոր դեր կունենա 2024 թվականի պետական բյուջեի պլանավորման և ճիշտ առաջնահերթությունների սահմանման գործում։