Ծիլկանիի փախստականների ավանում բացվել է Արչիլ Տատունաշվիլիի անվան հուշահամալիր
Ծիլկանիի փախստականների ավանում բացվել է Արչիլ Տատունաշվիլիի անվան հուշահամալիր։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հուշահամալիրը պաշտոնապես բացել են պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին և Մցխեթա-Մթիանեթիի շրջանի լիազոր Դավիթ Նոզաձեն:
«Հերոս զինվորը ցանկություն է ունեցել կենդանության օրոք տեղահանվածների բնակավայրում բացել պուրակ ու մարզահրապարակ։ Այս ցանկությունը տեղի քաղաքապետարանն իրականացրել է մի քանի տարի առաջ։ Այսօր Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի նախաձեռնությամբ և պաշտպանության նախարարության աջակցությամբ պուրակում բացվել է հերոսի հուշահամալիրը»,- ասվում է նախարարության տեղեկատվության մեջ։
Միջոցառմանը ներկա են եղել Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ծիլկանիի փախստականների ավանում բնակվող քաղաքացիներ։