Ճվանիի կիրճում էքստրեմալների համար հյուրանոց է կառուցվելու լեռան վրա
Աջարիայում, Ճվանիի կիրճում գալիք տարի ծրագրվում են ենթակառուցվածքային նախագծեր: Դրանց թվում են լեռան վրա էքստրեմալների համար հյուրանոցի կառուցումը, փառատոնային տարածքի բարեկարգումը, զբոսաշրջային արահետները և բնության գրկում գործող տարբեր զվարճալի վայրերը:
Հովտի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը մշակել է Աջարայի զբոսաշրջության դեպարտամենտի զբոսաշրջային արտադրանքի զարգացման գործակալությունը:
Ճվանիի կիրճը գտնվում է Բաթումիից 58 կմ. հեռավորության վրա: Այն շրջանում հայտնի է ժողովրդական և երաժշտական ավանդույթների հարստությամբ, որտեղ զբոսաշրջիկները բացի տեսարժան վայրերից կարող են վայելել տեղական ուտեստներ, մեղր և մրգեր:
Կիրճը հարուստ է ջրվեժներով, պատմամշակութային հուշարձաններով և ավանդույթներով: Այս տեսանկյունից, առանձնահատուկ է Խաբելաշվիլիների երրորդ դարի կամուրջը, որն ունի մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանի կարգավիճակ:
Կիրճում գործում է նաև փանդուրիի արհեստանոց, որտեղ յուրաքանչյուրը կարող է գնել երաժշտական գործիքը: