Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալությունը տարածում է Ճուբերիում զարգացած տարերքային գործընթացների մասին վերջնական զեկույցը և անիմացիան:
Գերատեսչությունում հայտարարում են, որ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության մասնագետների կողմից Ճուբերիի համայնքում, Նենսկրա գետի ավազանում, աղետի պատճառները պարզելու նպատակով պատրաստվել է զեկույց, ամապատասխան եզրահանգումներով և հանձնարարականներով:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, պարզվել է, որ Նենսկա գետի կիրճում եկել են առատ տեղումներ, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի ֆոնին եղել է ձյան և սառույցի հալման ակտիվ գործընթաց: