Ճիճինաձեի փողոցում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում ցույցի մասնակիցների դեմ
Ճիճինաձեի փողոցում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում ցույցի մասնակիցների դեմ

Ճիճինաձեի փողոցում, Խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքի մասնակիցների դեմ ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ։

Միաժամանակ լսվում է նախազգուշացնող ձայնը։ Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում ցրվել, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցներ՝ կարգուկանոնը վերականգնելու և քաղաքացիական խաղաղություն հաստատելու համար։

Միաժամանակ ոստիկանների ուղղությամբ նետում են տարբեր առարկաներ, պիրոտեխնիկա։