Ճիշտ ասած, նախագահի ելույթից սպասում էի ավելին. Գիորգի Կվիրիկաշվիլի

13:55, 02.05.2018

Ես սպասում էի, որ այս կարգավիճակում նախագահի վերջին ելույթը կլիներ ավելի խորը, ավելի կենտրոնացված, հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները կլինեին վերլուծված,- այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, խորհրդարանում նախագահի ելույթը մեկնաբանելիս:

Նրա խոսքերով, նախագահը զրուցել է երկրում սոցիալական իրավիճակի և հիմնախնդիրների մասին, որոնք կառավարությունը ոչ թե անտեսում է, այլ հակառակը աշխատում է դրանց լուծման վրա:

«Նա զրուցել է երկրում սոցիալական իրավիճակի և հիմնախնդիրների մասին, որոնք կառավարությունը ոչ թե անտեսում է, այլ հակառակը աշխատում է դրանց լուծման վրա: Նա խոսել է ինստիտուտի հանդեպ անհարգանքի մասին, երբ ինքն է հարցականի տակ դնում վիճակագրության դեպարտամենտի տվյալները:

Ճիշտ ասած, այս ելույթից սպասում էի ավելին»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

 

Նմանատիպ