Ճիաթուրայում ինը հանքափոր հացադուլ են սկսել
Ճիաթուրայում ինը հանքափոր հացադուլ են սկսել

Ճիաթուրայում հանքափորների բողոքի ակցիան շարունակվում է։ Նրանք արդեն 8-րդ օրն է ցույց են անցկացնում մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Ի նշան բողոքի՝ երեկ երեկոյան հացադուլ են հայտարարել ինը հանքափորներ։

Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանում, հիգիենայի պայմանների բարելավում, սննդի հետ կապված հարցեր։

Հանքափորները բողոքում են «Ջորջիան Մանգանեզի» առաջարկած նոր՝ եռահերթ աշխատանքային գրաֆիկի դեմ, որը, ըստ իրենց պարզաբանման, հանգեցրել է աշխատավարձերի նվազման և աշխատանքային օրերի ավելացման։ Աշխատանքի տեսչությունը ներգրավված է եղել բանակցային գործընթացում։