Ճիաթուրայում հանքագործների բողոքի ակցիան շարունակվում է

16:02, 09.05.2025

Ճիաթուրայում հանքագործների բողոքի ակցիան շարունակվում է։ Այսօր, համերաշխության նշանով, մի շարք քաղաքներից և մունիցիպալիտետներից քաղաքացիներ միացել են հանքագործներից որոշներին։

Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, նրանք շարունակում են պահանջել արժանապատիվ աշխատանքային պայմաններ, հանդիպումներ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, իրենց հասանելիք աշխատավարձերի վճարում և չորս կալանավորված հանքագործների ազատ արձակում։

Նրանց խոսքով՝ Ճիաթուրան ոչ թե պարզապես հանքավայր է, այլ քաղաք, որին իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի։

Բողոքի ակցիայի 71-րդ օրը հինգ մասնակից շարունակում է հացադուլը։ Ակցիան անցկացվում է Ճիաթուրայի մշակույթի տան մոտ։

Բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրություններ են հավաքում՝ պահանջելով կալանավորված հանքագործների ազատ արձակում։

Նմանատիպ