Ճիաթուրայում հանքափորների բողոքի ակցիան շարունակվում է արդեն 14-րդ օրը: Հացադուլի ութերորդ օրը հանքափորներից մեկը երեկ՝ ի նշան բողոքի, կարել է աչքերը։ Գործադուլ անող տասը հանքափորներ հացադուլ են անում: Տեղում կան բժիշկներ, ովքեր ստուգում են նրանց առողջական վիճակը։
Գործադուլ անող հանքագործներն ընկերությունից պահանջում են աշխատավարձի բարձրացում և նոր գրաֆիկի վերանայում։ Գործադուլավորների և ընկերության ներկայացուցիչների մի քանի հանդիպումներ ավարտվել են անարդյունք։
Միջնորդության գործընթացում ներգրավված են ժողովրդական պաշտպանը և առողջապահության նախարարության ներկայացուցիչները։