Ճիաթուրայի հանքավայրի աշխատակիցները վրաններ են բացել խորհրդարանի շենքի դիմաց
Ճիաթուրայի հանքավայրի աշխատակիցները մնում են խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցները քիչ առաջ իրենց վրանները բացեցին Ռուսթավելի պողոտայում։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք գիշերելու են օրենսդիր մարմնի մոտ։ Հանքափորների խոսքով՝ իրենք մնալու են խորհրդարանի դիմաց այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։
Միաժամանակ, տեղում գտնվողներն ասում են, որ խորհրդարանի շենքի մոտ ակցիան կվերսկսվի վաղը՝ ժամը 18:00-ից։ Մինչ այդ՝ ժամը 16:00-ին, հանքափորները խորհրդարանի շենքի մոտից երթով կանցնեն «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակ։
Ճիաթուրայի հանքավայրի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն 14-րդ օրն է։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանում, հիգիենայի պայմանների բարելավում, սննդի հետ կապված հարցեր։ Օրեր առաջ որոշ հանքափորներ հացադուլ էին հայտարարել։ Գործադուլավորների և գործատուի միջև միջնորդի ներգրավմամբ մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել։
Ինչ վերաբերում է ընկերության դիրքորոշմանը, ապա «Ջորջիան Մանգանեզում» հայտնել են, որ ընկերությունը որոշել է վերադառնալ հին աշխատանքային գրաֆիկին, հինգ տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, կատարել աուդիտ և ստեղծել համատեղ հանձնաժողով։