Ճիաթուրայի հանքահորում մահացել է բանվոր
Ճիաթուրայի հանքահորում մահացել է բանվոր

Ճիաթուրայում, Շուքրութի հանքահորում զոհվել է բանվոր:

Առաջին ալիքի լրատվությամբ, հանքահորի փլուզման հետևանքով, 45 ամյա Զազա Աբրամիշվիլին մնացել է փլատակների տակ:

Այս պահին դեպքի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, միջադեպի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է լեռնային, կամ այլ աշխատանքների իրականացման ժամանակ կանոնների խախտում, որի հետևանքով մարդ է մահացել: