Ճիաթուրա-Զեստափոնի կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքներն ավարտման փուլում են
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտն իրականացնում է Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ներքին նշանակության ավտոճանապարհի 21,7 կմ հատվածի (կմ 84-կմ 107) վերականգնման աշխատանքները։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ 16 տարբեր հատվածներում փլուզված տարածքների վերականգնման աշխատանքները շարունակվում են։
«Վերականգնված հատվածը սկսվում է Ճիաթուրայի մունիցիպալիտետից և ավարտվում Զեստափոնիի մունիցիպալիտետում։ Բացի այն, որ վերանորոգված ճանապարհը կապում է Ճիաթուրան և Զեստափոնը, այս ճանապարհը նաև 3 համայնքապետարաններն ու ճանապարհը հարակից գյուղերը մարզկենտրոնին կապող ուղղություն է։ Ճիաթուրա-Զեստափոնի հատվածի ճանապարհահատվածը զգալիորեն վնասվել է։ Տեղի են ունեցել բազմաթիվ սողանքներ, ինչը դժվարացրել է մեքենաների տեղաշարժը։
Ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգվել է ճանապարհի երթեւեկելի մասը, կազմակերպվել ջրահեռացման նոր համակարգ, ճանապարհների հենապատեր, միացումներ տեղական ճանապարհներին և մուտքերը դեպի բնակիչների բակեր։ Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կազմակերպվել են նոր ճանապարհային նշաններ և ավարտվել ճանապարհի հորիզոնական գծանշումը։ Ծրագրերը ֆինանսավորվել են պետական բյուջեից։ Վերականգնողական աշխատանքների արժեքը կազմել է 19,7 մլն լարի։ Փլուզված տարածքների վերականգնման աշխատանքների արժեքը կազմում է 30,3 մլն լարի»,- նշված է տեղեկատվության մեջ։