Թբիլիսիում, Քուռ գետի ափին միկրոավտոբուս է հրկիզվել: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրկիզվել է Ճիաթուրա-Թբիլիսիի ուղևորատար միկրոավտոբուսը:
Նրանց փոխանցմամբ, հրդեհը մարված է և դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Տեղում մոբիլիզացված էին պարեկային ոստիկանությունը, շտապ օգնության և փրկարարական ծառայությունները: