Ճղոնդիդիի թեմում ընթացող առճակատման մասնակիցները հարցաքննվում են ոստիկանական բաժանմունքում
Վրաստանի ՆԳՆ-ից Առաջին ալիքին հայտնել են, որ Ճղոնդիդիի թեմում շարունակվող առճակատման մեջ ներգրավված երկու կողմերի ներկայացուցիչները և միջադեպի մասնակիցները տարվել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։
Գերատեսչության տվյալներով, իրավապահները հարցաքննում են միջադեպին մասնակից անձանց։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպի ժամանակ վնասվել է պատրիարքարանին պատկանող տեխնիկա, մասնավորապես՝ տեսախցիկը։ Գերատեսչության տվյալներով, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է ուրիշի գույքին վնաս պատճառելը։
Առավոտյան Մարտվիլիի և Ճղոնդիդի թեմի Սալխինոյի վանքի տարածքում վեճ ու աղմուկ է սկսվել։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բալդիի վանքից կարգալույծ արված հայր Աթենոգենը, Սալխինոյի վանքի կարգալույծ արված քահանաները նամակ են ստացել պատրիարքարանից, որ նրանք պետք է լքեին վանքը մինչև նոյեմբերի 4-ը, սակայն նրանք հրաժարվել են։
Խոսքը 15 հոգեւորականների մասին է, ովքեր մարտ-ապրիլ ամիսներին Մարտվիլիի եւ Ճղոնդիդիի միտրոպոլիտ Ստեփանե Կալաիջիշվիլիի կողմից հեռացվել էին պաշտոնից, իսկ սեպտեմբերին ամբողջությամբ կարգալույծ արվել եկեղեցուց։