«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն Ճավճավաձեի պողոտայում սկսվել է ստորգետնյա կոնտեյներների մաքրումը:
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, նշված աշխատանքների շրջանակներում, կոնտեյներների ներքին մասը, կոյուղային խողովակները և մակերևույթը մաքրվել են հատուկ սարքով:
Գերատեսչության փոխանցմամբ, Ճավճավաձեի պողոտայում, ընդհանուր մաքրվել է ստորգետնյա 90 աղբաման:
Նման տիպի աշխատանքներ «Թբիլսերվիս գրուպը» կիրականացնի պարբերաբար, երեք ամիսը մեկ անգամ:
Բացի այդ, մայրաքաղաքի մասշտաբով, ախտահանվում են հանրային տրանսպորտի կանգառները, ստորգետնյա անցումները և աղբամանները: