Ճավճավաձեի պողոտայում հոսքն հաշված է, համապատասխանաբար սեպտեմբերից չենք վախենում. Մաիա Բիթաձե
Ճավճավաձեի պողոտայում հոսքն հաշված է, համապատասխանաբար սեպտեմբերից չենք վախենում. Մաիա Բիթաձե

Բնակչությանը հավաստացնում ենք, որ հոսքը հաշված է, այդ թվում պիկային ժամերին վերցրել ենք 20 տոկոսանոց ավելցուկ: Համապատասխանաբար սեպտեմբերից նույնպես չենք վախենում, ինչպես նաև չենք վախենում, որ տեղի կունենա մի այնպիսի բան, որ վարորդները չեն ենթարկվի նոր կարգավորումներին,- այսպես է արձագանքել Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Մաիա Բիթաձեն, Ճավճավաձեի պողոտայում տրանսպորտային սխեմայի փոփոխությանը:

Բիթաձեի հայտարարությամբ, առաջին օրը խցանումները կապված էր վարորդների կողմից նոր ուղղու հետ հարմարվելուն, որին անհրաժեշտ է մեկ երկու օր:

Թբիլիսիի քաղաքապետի տեղակալը նոր տրանսպորտային սխեմայի հակառակորդներին կոչ է արել ծանոթանալ եվրոպական մեծ քաղաքների օրինակներին: