Այսօրվանից, Թբիլիսիում սկսվում է Ճավճավաձեի պողոտայի վերականգնումը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Ճավճավաձեի պողոտայի վերանորոգումը բավականին մասշտաբային և անհրաժեշտ նախագիծ է:
Նշվածի պատճառով, ժամանակավորապես փոխվելու են տրանսպորտի տեղաշարժման և հասարակական տրանսպորտի երթուղիները:
Քաղաքապետարանի տեղեկությամբ, տրանսպորտային կոլլապսից խուսափելու նպատակով, փողոցը կիսվելու է երեք մասերի: Առաջին փուլում ծրագրվում է սահմանափակել Վարազիս խևիից մինչև Ատենի փողոց տանող ճանապարհը: Այս հատվածը փակվելու է երկու կողմերից: Ավտոտրանսպորտի տեղաշարժը հնարավոր կլինի Վարազիս խևիից Կեկելիձեի ուղղությամբ: Վերանորոգման հաջորդ փուլում հնարավոր է Ճավճավաձեի փողոցը փակվի միակողմանի: