Ճավճավաձեի պողոտայի վերանորոգման պատճառով հասարակական տրանսպորտի երթուղիները ժամանակավորապես կփոխվեն
Ճավճավաձեի պողոտայի վերանորոգման պատճառով հասարակական տրանսպորտի երթուղիները ժամանակավորապես կփոխվեն

Թբիլիսիում սկսվում է Ճավճավաձեի պողոտայի վերականգնումը: Նշվածի պատճառով, ժամանակավորապես փոխվելու են տրանսպորտի տեղաշարժման և հասարակական տրանսպորտի երթուղիները:

Քաղաքապետարանի տեղեկությամբ, տրանսպորտային կոլլապսից խուսափելու նպատակով, փողոցը կիսվելու է երեք մասերի: Առաջին փուլում ծրագրվում է սահմանափակել Վարազիս խևիից մինչև Ատենի փողոց տանող ճանապարհը: Այս հատվածը փակվելու է երկու կողմերից: Ավտոտրանսպորտի տեղաշարժը հնարավոր կլինի Վարազիս խևիից Կեկելիձեի ուղղությամբ: Վերանորոգման հաջորդ փուլում հնարավոր է Ճավճավաձեի փողոցը փակվի միակողմանի: