Ճապոնիայում Վրաստանի դեսպանը սոցցանցում գրում է, որ ուժեղ երկրաշարժի ժամանակ եղել է արագընթաց գնացքում, գնացքի շարժումը մինչ այս դադարեցված է
Այսօր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ Ճապոնիայում Վրաստանի դեսպանը եղել է արագընթաց գնացքում։
Թեյմուրազ Լեժավան Twitter-ում կիսվել է երեխաների հետ արված լուսանկարով։ Ինչպես գրում է դիվանագետը, բնական աղետի պատճառով գնացքը կանգ է առել եւ դեռ հայտնի չէ, թե դեսպանը երբ կկարողանա դուրս գալ գնացքից։ Առկա է հեռախոս և ինտերնետ կապ:
«Կցանկանայի, որ անվտանգությունը լինի առաջին առաջնահերթությունը, և առաջնահերթությունը տրվեր այն տարածքներին, որոնք տուժել են և օգնության կարիք ունեն»,- գրել է Լեժավան Twitter-ի իր էջում։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը չի բացառում, որ երկրաշարժը կկրկնվի մոտակա ժամերին։ Սակայն Ճապոնիայի իշխանությունները պնդում են, որ միջուկային օբյեկտներում միջադեպեր չեն եղել։
Տեղեկության համար՝ այսօր Ճապոնիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մինչև 50 հետցնցում։ Այս պահին արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են ստացել, որ առնվազն վեց մարդ մնացել է փլատակների տակ: Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 30 շենք։ Իսիկավա պրեֆեկտուրայում սաստիկ հրդեհ է բռնկվել. Ճանապարհային երթեւեկությունը ավտոճանապարհներին դադարեցված է. Դադարեցվել է նաև Իշիկավա պրեֆեկտուրայի և Տոկիոյի միջև արագընթաց գնացքի հաղորդակցությունը։ Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն մինչ այժմ ծովի ափին միայն մեկ մետրանոց ալիքներ են գրանցվել։