Ճապոնիայում վրացական գինու ներմուծման գործընթացները կհեշտանա։
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Ճապոնիայում գրանցված օտար լաբորատորիաների ցանկին 4 վրացական լաբորատորիա ավելացավ, ինչը Ճապոնիայում վրացական գինու ներմուծման գործընթացները կհոշտացնի։
Իսկ մինչ այդ, Ճապոնիայի մաքսայինում տեղի էր ունենում Վրաստանից արտահանած գինու լրացուցիչ լաբորատորիական զննում և սերտիֆիկացում, ինչը գինի արտահանող կազմակերպություններին լրացուցիչ ծախսերի և գործընթացային դժվարությունների դեմ էր կանգնեցնում։ Իսկ վերոնշյալը, գինու ազգային գործակալության տեղեկությամբ, վրացական գինու արժեքի վրա էր ազդում։