Ճապոնիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք
Ճապոնիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է: Տեղեկություն տարածում է տեղի մամուլը:
3041 դեպքից 621-ն արձանագրվել է մայրաքաղաք Տոկիոյում:
Համավարակի տարածումից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 180 000 անձի մոտ, իսկ մահացել է 2 588 պացիենտ: