Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 62-ի, կան տասնյակ վիրավորներ։ Ըստ իշխանությունների՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։
Աղետից տուժած շրջաններում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հունվարի 1-ին Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզում և Իսիկավա պրեֆեկտուրայում։ Աղետի հետեւանքով ավերվել են տասնյակ շենքեր։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Ավելի քան 97 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։ Նրանք գիշերել են դպրոցներում, մարզասրահներում և այլ հաստատություններում, որտեղ ժամանակավոր կացարաններ են կազմակերպվել։