Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի։

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, հազարավոր փրկարարներ դեռևս գտնվում են աղետի գոտում և փորձում են գտնել փլատակների տակ մնացած մարդկանց։

Երկրի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, որ փրկարարական գործողությունը կշարունակվի աղետից նույնիսկ 72 ժամ անց։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ առայժմ փրկարարներին հաջողվել է փրկել 156 մարդու, եւս 79 մարդ համարվում է անհետ կորած։

Երկրաշարժի հասցրած ստույգ վնասներն այս փուլում մնում են անհայտ, քանի որ փրկարարները չեն կարողանում հասնել աղետից տուժած բնակավայրերի հատված։

Ճապոնիայում հունվարի 1-ին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։