Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48-ի։ Այս մասին հայտնում է «CNN»-ը։
Ամենադժվար իրավիճակը Իսիկավա պրեֆեկտուրայում է, որտեղ այրվել է ավելի քան 100 տուն, տասնյակներն ավերվել են։
Հունվարի 1-ին Ճապոնիայի կենտրոնական հատվածում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Նոտո թերակղզում։ Երկրաշարժից մի քանի րոպե անց միացվել է ցունամիի ահազանգը, օվկիանոսի եզրին ապրող քաղաքացիներին կոչ են արել տարհանվել, իսկ որոշ ժամանակ անց տագնապային ազդանշանը անջատվել է։