Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի, ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի, ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի, ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։

Հունվարի 1-ին Իշիկավա պրեֆեկտուրայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժից հետո մի քանի ճանապարհներ շարունակում են փակ մնալ, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները։

Ներկայումս աղետից տուժած տարածաշրջանի տարհանման կենտրոններում մնում է մոտ 31 հազար մարդ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ 66 հազար ընտանիք մնացել է առանց ջրի։