Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 92-ի, 242 մարդ համարվում է անհետ կորած
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 92-ի, 242 մարդ համարվում է անհետ կորած,- հայտնում է «CNN»-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ փրկարարական աշխատանքներին ներգրավված փրկարարների թիվը կրկնապատկվել է։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 4600 փրկարար։
Միաժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ դեռ մնում են առանց լույսի և ջրի, իսկ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում օգնություն ստանալ։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հանդիպել է արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակիցների հետ և նրանց ասել, որ չհանձնվեն և շարունակեն փրկարարական աշխատանքները։
Հինգշաբթի երեկոյան լրացավ ողջ մնացածներին որոնելու համար կրիտիկական 72 ժամը: Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ տուժածների համար պետբյուջեից 34 մլն ԱՄՆ դոլլար կհատկացնի։
Ճապոնիայում հունվարի 1-ին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։