Ճապոնիայում «Շանշան» թայֆունի մոտենալու կապակցությամբ ավիաընկերությունները և երկաթուղային օպերատորները չեղարկել են կանոնավոր չվերթները, քաղաքացիներին հրահանգվել է տարհանել
Ճապոնիայում «Շանշան» թայֆունի մոտենալու կապակցությամբ ավիաընկերությունները և երկաթուղային օպերատորները չեղարկել են կանոնավոր չվերթները, քաղաքացիներին հրահանգվել է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ «Toyota»-ն դադարեցրել է Ճապոնիայի բոլոր 14 գործարանների աշխատանքը։
«Ծայրահեղ զգուշություն է պահանջվում, քանի որ սպասվում են ուժեղ քամիներ և ծովի մակարդակի աննախադեպ բարձրացում», – ասվում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հայտարարության մեջ:
Սպասվում է, որ «Շանշանը» մոտ օրերս կհարվածի Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզուն և մինչև հանգստյան օրերին կմոտենա կենտրոնական և արևելյան շրջաններին, այդ թվում՝ մայրաքաղաք Տոկիոյին։
Իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 800 000 բնակիչների Կյուսյուին հարակից շրջաններից։