Ճապոնիայում «Շանշան» թայֆունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել, ավելի քան հինգ միլիոն մարդու տարհանման կոչ է արվել, դադարեցրել է թռիչքները
Ճապոնիայում «Շանշան» թայֆունի պատճառով դադարեցվել են թռիչքները։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Տարերային աղետի հետեւանքով առնվազն երեք մարդ զոհվել է, 79-ը՝ վիրավորվել։ Բնակիչներին հորդորում են տարհանել։ Ավելի քան 5,2 միլիոն մարդ ամբողջ երկրում ծանուցվել է տարհանման մասին, ըստ իշխանությունների:
Ավիաընկերությունները, ներառյալ ANA Holdings-ը և Japan Airlines-ը, հայտնել են, որ մինչև 800 չվերթ է չեղարկվել:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում դադարեցվել է երկաթուղային և հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Մոտ 125 հազար բաժանորդ հոսանքազրկված է։ Ըստ իշխանությունների՝ սա կարող է լինել տարածաշրջանի ամենաուժեղ բնական աղետներից մեկը։