Ճապոնիայում քննարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը
Ճապոնիայում քննարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը

Ճապոնիայում քննարկում են արտակարգ դրություն սահմանելու հարցը: Տոկիոյում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 1 300 դեպք: Երկիրը պայքարում է համավարակի երրորդ ալիքի դեմ:

Այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը:

Ճապոնիայի վարչապետը բնակչությանը կոչ է անում հանգիստ դիմավորել Ամանորը: Բացի այդ, Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը երկրի կառավարությանը դիմել է արտակարգ դրություն սահմանելու առաջարկով:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ճապոնիայում վարակ է ախտորոշվել ավելի քան 233 հազար մարդու մոտ, այդ թվում մահացել է ավելի քան 3 հազար մարդ: