Ճապոնիայում ջրհեղեղների հետեւանքով վեց մարդ է զոհվել, տասը անհետ կորած է համարվում
Ճապոնիայում Իշիկավա պրեֆեկտուրայում ջրհեղեղների հետեւանքով վեց մարդ է զոհվել, տասը անհետ կորել։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։
Վաջիմա և Սուզու քաղաքներում տասնյակ վարարած գետեր հեղեղել են ավելի քան 100 գյուղի մուտքի ճանապարհներ: Մոտ 4000 մարդ մնում է առանց էլեկտրականության։ Բացի այդ, ջրհեղեղի պատճառով տարհանվել է 40 հազար մարդ։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է տագնապի կարմիր մակարդակ և կոչ է արել բնակչությանը զգույշ լինել։