Ճապոնիայում ջրհեղեղի վտանգի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել, Իշիկավա պրեֆեկտուրայի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել
Կենտրոնական Ճապոնիայի երկու քաղաքներում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի սպառնալիքի պատճառով տարհանվել է մոտ 30 հազար մարդ։
Մոտ 18000 մարդ Իշիկավա պրեֆեկտուրայի Վաջիմա քաղաքում և 12000 Սուդզուում ստիպված են եղել ժամանակավոր կացարաններ տեղափոխվել։
«Բի-Բի-Սի»-ի հաղորդմամբ՝ տեղի տեսուչները ժամանակին բնակչությանը տեղեկացրել են ջրհեղեղի վտանգի մասին։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը արտակարգ դրություն է հայտարարել պրեֆեկտուրայի որոշ հատվածներում հորդառատ անձրեւների պատճառով։
Ըստ Ճապոնիայի NHK հանրային հեռարձակողի, կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ պրեֆեկտուրայի 12 գետեր դուրս են եկել ափերից և հեղեղել որոշ բնակավայրեր: